Ռուսաստանաբնակ Մարգարիտա Գասպարյանը Մոսկվայում ընթացող թենիսի «Կրեմլի գավաթի» կանանց մենախաղերի երկրորդ շրջանում 1 ժամ 18 րոպեում 2:0 (6:2, 6:3) հաշվով պարտության մատնելով ֆրանսիացի Քրիստինա Մլադենովիչին՝ մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ Մարգարիտան ուժերը չափելու է իր հայրենակից, «Կրեմլի գավաթի» կրկնակի հաղթող Անաստասիա Պավլյուչենկովայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ flickr.com-ի