Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներն այսօր Բաքու են ժամանելու: Sportbox.az-ը տեղեկացնում է, որ նրանք «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռ են նստել առանց Հենրիխ Մխիթարյանի:
Մեկնելուց առաջ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ Մխիթարյանի հետ զրուցել է այս թեմայով. «Նա իրեն մի փոքր վատ է զգում այս իրավիճակում, բայց այսպես բոլորի համար լավ կլինի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանական կողմը պատրաստ է ապահովել Եվրոպայի լիգայի շրջանակներում այդ երկիր «Գաբալա» ակումբի հետ խաղ անցկացնելու նպատակով ժամանող «Բորուսիա» ֆուտբոլական ակումբի բոլոր ֆուտբոլիստների անվտանգությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ