Վալերիկ Հովհաննիսյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանը՝ 2
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջաններում հոկտեմբերի 21-ին դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց «Վերնիսաժի գործով» վճիռը:
Ըստ որի գործով մեղադրյալ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3 տարի ազատազրկման, իսկ Ներսես Մելքոնյանը՝ 2 տարի ազատազրկման:
Վճռի հրապարակման ընթացքում Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը վրդովված դուրս եկավ դատական նիստերի դահլիճից. «3-ը քիչ էր 5-ը տվեք»: Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի կողմից Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար, հետագայում՝ արդեն դատաքննության ժամանակ դիտավորության հանգամանքը դատախազը հիմնավորված չէր համարել ու փոխել էր մեղադրանքը: Գոռ Առաքելյանը մեղադրվում է նաեւ անուղղակի դիտավորությամբ Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ