Հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին մասնակցելու նպատակով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը Ժոզեֆ Դոլին է ներկայացրել Հայկական Վերածնունդ հասարակական քաղաքական միավորման զարգացման դինամիկան, գործունեության ուղղությունները և նպատակները, ինչը մեծ հետաքրքրության է արժանացել:
Քննարկվել են ԵԺԿ շրջանակներում գործընկեր քաղաքական ուժերի և Հայկական վերածնունդ միավորման միջև հնարավոր համագործակցության հարցեր:
ՕԵԿ պատվիրակությունը հաջորդիվ հանդիպում է ունեցել Վիլֆրեդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրենի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում կազմակերպել միջազգային կոնֆերանս՝ նվիրված կուսակցական շինարարության, բարեփոխումների, քաղաքական նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
ՕԵԿ պատվիրակությունը նաև հանդիպում է ունեցել Ավստրիայի իշխող կուսակցության (OVP) ղեկավարության, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ղեկավարության և Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելիի հետ:
Կարդացեք նաև
Նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում:
ՕԵԿ պատվիրակության հանդիպումները շարունակվելու են այսօր և վաղը:
ՕԵԿ մամուլի հաղորդագրություն