Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թող Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը իզուր չչարչարվեն. շիրակցին իր «Ոչ»-ն արդեն ասել է». ՀԱԿ կառույցի անդամ

Հոկտեմբեր 21,2015 17:34

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը նշեց, որ «Ոչ» ճակատի շտաբը լինելու է հենց իրենց կառույցում, որտեղ համատեղ աշխատանքներ են ծավալելու երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի ու ՀԺԿ-ի ներկայացուցիչները: Շտաբի համանախագահներ կլինեն այս երկու տարածքային կառույցների ղեկավարները:

«Այո»-ի ներկայացուցիչները, որոնք հայտարարում են, թե իրենք Շիրակի մարզում մոտենալու են, ժողովրդին բացատրելու են, պարզաբանելու են, թե ինչ լավ բան է սահմանադրական փոփոխությունը, արդեն շատ են ուշացել: «Ոչ»-ը վաղուց սկսել էր այդ գործընթացը. Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքից մեկ շաբաթ առաջ ենք սկսել ու ամեն օր ենք անում:

Ես մի բան եմ ուզում ասել, որ գյումրեցին քարոզարշավի կարիք չունի, նա իր ուրույն կարծիքն ու դիրքորոշումն ունի: Գյումրեցին իր ապրելակերպով, սոցիալական ծանր վիճակով արդեն իր կարծիքը ձեւավորել է ու մի անգամ արդեն հայտնել է 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Գյումրեցին Սերժ Սարգսյանին «Ոչ» է ասել որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, եւ վերջինս 70 տոկոսով հետ է մնացել իր մրցակցից՝ Րաֆֆի Հովհաննիսյանից: Պարզ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը շատ ավելի քիչ ձայներ է հավաքելու, ես մոտավոր կասեմ, իմ կարծիքով նա առավելագույնը կստանա 15 տոկոս ձայն, ընդ որում ողջ վարչական ռեսուրսները օգտագործելով:

Բոլորն էլ գիտեն, որ այսօր Գյումրիի ու Շիրակի մարզի վարչական ռեսուրսները մեծ չեն, մեծ մասը գործազուրկ են, ի՞նչ վարչական լծակ կարող են կիրառել էս մարդկանց նկատմամբ: Սա էն տեղը չէ, որտեղ ինչքան ուզես, այնքան խփես:

Պատգամավոր, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ, Աշոցքի ու Ամասիայի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ իզուր են չարչարվում, մեր մարզի ժողովուրդն արդեն իր «Ոչ» -ն ասել է: Եթե էդ պատգամավորները Գյումրիի ու մարզի վիճակի բարելավման համար ոչինչ չեն արել, ժողովրդի վստահությունը որտեղի՞ց պիտի ձեռք բերեին, որ մի բան էլ մարդիկ սկսեն իրենց ասածը հալած յուղի տեղ ընդունել:

Ցանկացած մեկը, որ Շիրակի մարզում պատասխանատվություն կվերցնի «Այո»-ի ճակատում, նրանք ծանր վիճակում են հայտնվելու, կլինի պատգամավոր, մարզպետ, թե քաղաքապետ, այդ մարդիկ ձախողելու են ծրագիրը, նույնիսկ չեն կարողանալու ժողովրդի հետ խոսել:

Ժողովուրդը մեր հետ ունեցած զրույցների ժամանակ ասում է՝ մենք ուզում ենք, որ օր առաջ էս իշխանությունները չքվեն, հեռանան, չենք ուզում Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել, ղեկավարել էս երկիրը: Այնպես որ շիրակցուն, հատկապես գյումրեցուն համոզելը հեշտ չէ, նա արդեն իր «Ոչ»-ն ասել, պրծել է»,-ասաց մեր զրուցակիցը:

Լուսանկարը՝ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031