Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանապահ զինվորը ածելիով իրեն բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, որ չծառայի

Հոկտեմբեր 21,2015 17:01

Էջմիածին քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Հայկազ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզի սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. հուլիսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում զորամասի լվացարանի մոտակայքում իր մոտ գտնվող ածելիով ստորին վերջույթների եւ որովայնի ձախ հատվածում բազմաթիվ կտրվածքներ կատարելով՝ իր առողջությանը վնաս է պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:

Հ.Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով(«Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցրել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ հոկտեմբերի 21-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031