Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները`հանուն հանրության նյարդերի

Հոկտեմբեր 21,2015 16:14

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որն ի վերջո ընդունվեց խմբագրական բնույթի փոփոխություններով: Առաջարկվում է օրենքով ամրագրել. «Արգելվում է գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը»: Դրա նպատակն է նպաստել «Հայաստանում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճող տեմպերի կրճատմանը»: Ըստ առաջարկի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2007-2011 թվականներին նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճ է գրանցվել 0-14 տարեկանների մոտ:

Կարգը խախտողների համար նախատեսվում է նաեւ տուգանք`նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Քննարկումների սկզբնական փուլում խնդրահարույց է եղել մոնիտորինգի անցկացման մեխանիզմը: Պատկան մարմինների հետ չորս ամիս տեւած քննարկումներից հետո, պարզվել է, որ առողջապահության նախարարի կողմից կա հրահանգ`տարբեր հիմնարկներում ձայնային թույլատրելի տիրույթի մասին, բայց այդ ցանկում ներառված չէ հեռուստատեսությունը եւ ռադիոն: Ի վերջո Թեւան Պողոսյանն առաջարկում է, որ առողջապահության նախարարության կողմից սահմանվի սանդղակ, որին հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարությունը պետք է հետեւի:

Հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանին անհասկանալի էր տուգանքի չափը: Նա պաշտպանեց գովազդատուների շահերը`նկատելով, որ նրանք մեր թշնամիները չեն, այնպես, ինչպես մեր թշնամիները չեն հեռուստաընկերությունները, բայց նման պատժաչափից հետո, հնարավոր է, հոգեբանորեն արդեն այն ազդեցություն ունենա եւ գովազդը կրճատվի:

Առաջարկի հեղինակն ասաց, որ դա եվրոպական չափանիշներից է վերցրած: Բայց, պարզվում է, որ գովազդի ձայնի բարձրացման հարցում հեռուստաընկերությունները մեղք չունեն: Նրանք ստանում են պատրաստի գովազդ եւ եթե փորձեն իջեցնել պատրաստի հոլովակի ձայնը`համապատասխան սարքավորումների համար 300 միլիոն եվրոյի ներդրումներ են պետք: Այսինքն, դաշտն ի սկզբանե համակարգման խնդիր ունի: Նա դեմ չէ տուգանքի չափի նվազեցմանը, միայն թիվն ազդեցիկ լինի, որպեսզի զսպող մեխանիզմ հանդիսանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031