ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) այսօր մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական մարզական հիմնարկ» մրցույթի եզրափակիչը, որին մասնակցում են հանրապետության բոլոր մարզերում եւ Ստեփանակերտում մոտ երկու ամիս տեւած 1-ին եւ 2-րդ փուլերի հաղթող նախադպրոցական հիմնարկները:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ողջունելով մրցույթի մասնակից մանուկներին, դաստիարակներին եւ ծնողներին, նշեց, որ նպատակը ֆիզիկական կուլտուրան եւ առողջ ապրելակերպը մատաղ սերնդի մեջ ներարկելով՝ նրանց ֆիզիկական ակտիվությունը մեծացնելն է, սպորտի հետ կապելը եւ մասնակիցներին մաղթեց ազնիվ մրցակցություն:
Նախադպրոցական կրթական հիմնարկների սաները մրցում են իրենց տարիքին համապատասխան ընտրված համալիր շարժողական մրցաձեւերում: Պայքարի ավարտին հաղթող եւ մրցանակակիր դարձած մանկապարտեզները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 550, 450 եւ 350 հազարական դրամով, կստանան մեդալներ եւ պատվոգրեր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ