«Ես այսօր մի հոգեցունց նորություն իմացա ներկայիս քաղաքական կրկեսի առօրյայից: Սերժ Սարգսյանը հանձնարարել է իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին՝ պարզելու, թե ռուսաստանաբնակ որ օլիգարխներն ունեն հայկական արմատներ եւ ում ծագումնաբանությունն է տանում դեպի այստեղ կամ Տեղ»,- «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ պարզել են, որ «Լուկօյլի» սեփականատեր Վագիթ Ալեքպերովի պապը Տեղ գյուղում է ծնվել, ուստի նրան առաջարկում են այստեղ ստեղծելու նոր կուսակցություն, իսկ Արա Աբրահամյանը պետք է բավարարվի միայն տեղակալի պաշտոնով, որովհետեւ Ալեքպերովը շատ ավելի հարուստ է եւ արմատներով էլ Տեղից է:
Ըստ նրա, երբ ժողովուրդը որբ է, այդ որբի գլուխը խուզելու համար ցանկացածը կարող է գալ ու հավաքվել, իսկ իրենց ճակատը այդ որբին տեր կանգնելու համար է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ