Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ ասեմ, որ մեր ճակատը, ընդդիմությունը միասնական է». Լեւոն Զուրաբյան

Հոկտեմբեր 21,2015 14:56

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագրի ներկայացմանը, ինչպես տեղեկացրել ենք, մասնակցում էր նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա նաեւ ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ իրենց ծրագրերը կներկայացնեն ավելի ուշ՝ հոկտեմբերի 30-ին ՝ Ազատության հրապարակում. «Այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, որ իրականում այն ճակատը, որ ձեւավորվեց սեպտեմբերի 12-ին, միասնական ճակատ է եւ միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը»:

Մենք ամենակարեւոր երկու հարցում միասնական ենք, մեկը այն է, որ մենք մերժում ենք այս ռեժիմը եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ից այս ռեժիմը հեռանա, բացվի ժողովրդավարության դուռը եւ մենք միասնական ենք այս Սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում: Մենք չենք ընդունում այս Սահմանադրական փոփոխությունները մի շարք պատճառներով, բայց ամենակարեւոր պատճառն այն է, որ մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նպատակով է դա արվում: Միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն է»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ ուղղելով ինքն իրեն, որ հավերժացում բառը մի քիչ սխալ էր՝ չնայած ցողունացմանը, մենք բոլորս մահկանացու ենք:

Levon Zurabyan Garegin ChuqazsyanԼեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ եկել է ցույց տալու ոչ-ի ճակատի, ընդդիմության միասնականությունը:

Լեւոն Զուրաբյանի ելույթի ժամանակ ինչ-որ վատ ռեպլիկներ էին հնչում դահլիճից: ՀԺԿ փոխնախագահը ռեպլիկ անողներին հորդորեց, որ չընկնեն իշխանության ստեղծած ծուղակի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031