Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջերմամեկուսացված շենքում կիսով չափ կրճատվել է բնակարանների ջեռուցման ամսավճարը

Հոկտեմբեր 21,2015 14:59

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:  Ջերմաարդիականացված առաջին շենքում կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շենքի  բակում կազմակերպված բացօթյա քննարկմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Տեղեկացվել է, որ շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչը թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքան արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:

Աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների և պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում և  շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։  Շենքի բնակիչները փաստել են, որ գործնականում արդեն համոզվել են ծրագրի արդյունավետության մեջ` նախկինի համեմատ  ավելի քան կիսով չափ կրճատելով բնակարանների ջեռուցման ամսավճարը:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Եվրոպական ներդրումային բանկը քննարկում են ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ համայնքային ենթակայության հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031