Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Հայաստանում ոչնչացվում եւ թունավորվում է կյանք տվող միջավայրը»

Հոկտեմբեր 21,2015 14:46

«Տագնապալից բաներ են կատարվում Լոռվա ձորում: Ինձնից առաջ եւ հուզումնալից տագնապել է մեր մեծ գրողը, մեր հանճարը՝ Հովհաննես Թումանյանը»,- հոկտեմբերի 21ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող -հրապարակախոս Լեւոն Ջավախյանը:

«Եթե հիմա արթուն լիներ մեր մեծ գրողը, հիմա ի՞նչ կասեր»,- հետաքրքրում է գրող-հրապարակախոսին:  Նա, անդրադառնալով ուրանի հետազոտություններին, նշեց, որ ամենառադիոակտիվ նյութերը պարփակված են «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հայրենի գյուղում՝ Ծաղկաշատում. «Որը հետագայում կփոխվի որպես Ուրանաշատ: Այսպիսինն է մեր Լոռի աշխարհը ծաղկազարդ, գեղեցիկ, բլրանաղշ, կփոխի հետագայում իր անունը, թե ինչ կլինի, չեմ իմանում, բայց մի բան գիտեմ, որ այդտեղ այլեւս սայաթնովաներ չեն լինի, թումանյաններ չեն լինի, հրանտմաթեւոսյաններ չեն լինի: Եվ փողը կանի այն, ինչ մարդը չի անում»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը համարում է, հիմա Հայաստանում ոչնչացվում եւ թունավորվում է կյանք տվող միջավայրը. «14  հազար հա «Վալլեքս» խումբը վերցրել է եւ այնտեղ երկրաբանական ուսումնասիրություն է կատարում, իրականում այդ ուսումնասիրությունները կատարվել են սրանից  60-70 տարի առաջ, եւ կարող եմ ասել՝ միլիարդավոր ռուբլիներ են ծախսվել այս ուղղությամբ: Այդ տարածքում ընկնում է Ծաղկաշատը, Հաղպատը, Ալավերդու մի հատվածը: Բարեբախտաբար, Ծաղկաշատ գյուղի բնակչությունը կտրականապես դեմ է եւ 95 տոկոսը դեմ է ստորագրել այդ նախագծին: Վալերի Մեջլումյանը, լինելով փորձառու անձնավորություն եւ ունենալով թիկունք Քոչարյան-Սարգսյան, գյուղացիներին հասկացրել է, որ գյուղին ձեռք չեն տա, բայց իրականում, հիմնականում այդ գյուղն ավերվելու է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031