Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախը Սերժ Սարգսյանին պարտադրեց գնալ այս ավանտյուրային». Մակեյան

Հոկտեմբեր 21,2015 14:26

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները ներկայացրեցին իրենց ծրագիրը:

Միասնական շտաբի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը անդրադարձավ նրան, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց նոր Սահմանադրության ընդունման ճանապարհով: Հիմնական կարծիքը, որ դա վերարտադրության համար է արվել, ըստ նրա, ճիշտ չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանի վարչախմբի համար երբեք վերարտադրվելը խնդիր չի եղել:

Ըստ Պետրոս Մակեյանի, ամենամեծ պատճառը վախն է, սարսափը ժողովրդից: Վախ կա, որ հնարավոր է ինչ-որ պահի վերահսկողությունը կորցնեն, այդ վախը Սերժ Սարգսյանին պարտադրեց գնալ այս ավանտյուրային: Երկրորդ պատճառը անձնական վախն է՝ ինչպիսի ժառանգորդ կունենա. «Եթե Քոչարյանը մարտի 1 –ով մատուցեց նախագահի պաշտոնը Սերժ Սարգսյանին, հիմա գոնե արտաքուստ պարզ է, որ Քոչարյանը նեղացած է Սերժ Սարգսյանից»:

Նրա խոսքերով՝ այսօր մեր սահմանները, գյուղերը ռմբակոծվում են, թուրքական ուղղաթիռները մեր օդային սահմանը խախտում են, հիմա 4 մլն դոլար ներդրում են՝ հանրաքվեի համար. «Հիմա իրենք ռիսկի են դիմում եւ գնում են մեր հասարակության տարանջատմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031