Տավուշի մարզի Պտղավան համայնքում, Դեբեդ գետի վրա կախովի կամրջի կառուցման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի 25 միլիոն դրամ: Տարածքային կառավարման եւ արտակարգի իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը կառավարության նիստում ներկայացրել է, որ Պտղավան եւ Այրում համայնքների բնակիչների ազատ տեղաշարժը դեպի Դեբեդ գետի ձախափնյա հայկական տարածքներ սահմանափակվում է գործող կամուրջով անցումների ժամանակ, խիստ անհրաժեշտություն է առաջացել հետիոտնի նոր կամուրջ կառուցել:
Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանը մեզ հայտնեց, որ նախկինում այդ հատվածում կախովի կամուրջ է եղել, սակայն վրացիները քանդել են:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք, թե արդյոք այդ հատվածում հայ-վրացական սահմանագծում արվա՞ծ է: Մարզպետն ասաց, որ այդ հատվածում սահմանը հստակ է, այդտեղ Տավուշի մարզի տարածք հարակից է Լոռու Ճոճկանի տարածքին:
Կամրջի կառուցումով Այրումի, Հաղթանակի, Պտղավանի բնակիչները հնարավորություն կունենան մշակել Դեբեդի ձախ ափին գտնվող այգիները:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ