Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան» ոչ-ի ճակատի քննարկումը սկսեց հետաքրքիր. Եկավ Լեւոն Զուրաբյանը

Հոկտեմբեր 21,2015 13:53

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած քննարկումը հետաքրքիր ընթացք ստացավ: Դեռ քննարկումը չէր սկսել՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ստեղծված միասնական շտաբի անդամներին միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Paruyr Hayrikyan

Paruyr Hayrikyan-Armen MartirosyanԻսկ ավելի ուշ, ի զարմանս բոլորի, եկավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Jirayr Sefilyan-Zaruhi PostanjyanՈւշագրավ է, որ Լեւոն Զուրաբյանը գնաց եւ նստեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կողքին: Սակայն երբեմնի գաղափարակիցներն ու ընկերները իրար կողքի մնացին ընդամենը մի քանի վայրկյան: Լեւոն Զուրաբյանը նախընտրեց մեկ աթոռ այն կողմ նստել ու հակառակ դիրքով:

Levon Zurabyan-Petros MakeyanՀանրային փրկության ճակատի անդամներն այս պահին ներկայացնում են իրենց ծրագիրը:

Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ հիմա քննարկվում է՝ ունե՞նք մենք անհնազանդության իրավունք, մինչդեռ Սահմանադրությամբ էլ ամրագրված է՝ մեր ժողովուրդն ունի անհնազանդության իրավունք:

Nor Hayastan

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031