Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդ գաղափարից անցնում ենք ինստիտուտ գաղափարին». Պատգամավորը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Հոկտեմբեր 21,2015 13:39

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունները Հայաստանի քաղաքացու կյանքը ներդաշնակ են դարձնելու:

Այսօր «Հայացք» ակումբում նա ասաց, որ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու ավելի շատ կուսակցությունների մասնակցել ընտրություններին. «Ամենակարևոր հարցն այն է, թե ով է պատասխանատու ընտրությունների համար։ Գործող սահմանադրությամբ՝ պատասխանատուն քաղաքական ուժերն են, իսկ փոփոխություններն ամրագրում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է վերահսկում և ինքն է պատասխանատու ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար»:

Հակոբ Հակոբյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական խնդիրներից մեկը քաղաքական ինստիտուտի կերպար ստեղծելն է. «Մենք անհատի կերպարից վերանում ենք և բերում ենք քաղաքական ինստիտուտի կերպար, որ յուրաքանչյուր պատգամավորի գործունեության համար ոչ թե ինքը պատասխան կտա հասարակության առջեւ, այլ այն կուսակցությունը, որն այդ պատգամավորին ընդգրկել է իր ցուցակում: Մարդ գաղափարից անցնում ենք ինստիտուտ գաղափարին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031