Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի դեմ քաղհայցով դատական նիստերը այսուհետ կլինեն դռնփա՞կ

Հոկտեմբեր 21,2015 12:55

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։ Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար, հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։

Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց, որ այս հարցով վեճ չկա, քանի որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել այն գումարները, որոնք չի վճարի ապահովագրական ընկերությունը:

Ruben-BaloyanՎարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը պնդեց, որ այնուամենայնիվ վեճ կա և միջնորդեց դռնփակ նիստով քննել այս գործը՝ պատճառաբանելով, որ կա Տաթևիկ Հակոբյանի առողջության անձեռնմխելիության հարց և առողջական վիճակի հետ կապված մանրամասներ, որոնք նպատակահարմար չէ դարձնել հանրության քննարկման առարկա:

Ռուբեն Բալոյանը հայտարարեց, եթե Վարդան Պետրոսյանը համաձայնի այն պայմանին, որ Տաթևիկ Հակոբյանը որ բուժհիմնարկ գնա բուժվելու, ինքը պարտավորվում է վճարել ծախսերը, «ապա մենք չենք պահանջի փորձաքննություն: Դա կախված է նրանից՝ կողմը կընդունի՞ մեր առաջարկը, թե ոչ»:

Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց դռնփակ նիստի վերաբերյալ միջնորդությանը ու նշեց. «Իրենք մեզնից ուզում են 663.213 դրամ: Այս գումարը ստանալու համար պետք է դիմեն ապահովագրական ընկերություն: Անիմաստ վեճ եք սարքում և ծանրաբեռնում դատարանին, միևնույն է՝ ապահովագրական ընկերությունն է վճարելու այդ գումարը: Եթե արհեստական վեճ էլ սարքվի, դատարանը վճռի, որ պետք է վճարի այդ գումարները Վարդան Պետրոսյանը, ապա միևնույն է դա պետք է ապահովագրական ընկերությունը վճարի»:

Պարոն Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ Տաթևիկ Հակոբյանի կողմը հայցապահանջում նշել է այն, որ նրա բուժումը կազմակերպվի Կարմիր Խաչում՝ ութ միլիոն դրամի չափով: Մինչդեռ իրենք Կարմիր խաչից պարզել են, որ նման բան չի եղել: Բաղդասարյանը պնդեց, թե Տաթևիկ Հակոբյանն իր իսկ հայցադիմումում նշված բուժհաստատությունում չեկավ ու չստուգվեց: Այնուհետև կրկին շեշտեց. «Մենք պատրաստ ենք վճարել բոլոր գումարները, որը ապահովագրական ընկերությունը չվճարի»:

Ռուբեն Բալոյանը հայտարարեց, թե իրենք դիմել են ապահովագրական ընկերությանը և իրենք պատասխանել են, որ հետվիրահատական բուժումը, որն անհրաժեշտ է Տաթևիկ Հակոբյանին, ապահովագրական ընկերությունը հրաժարվում է վճարել ու ասաց. «Եթե պատրաստ էր, թող երկու տարվա ընթացքում մի անգամ գոնե Վարդան Պետրոսյանը հայտարարեր, որ թե գնա բուժվի, ես այդ գումարը կվճարեմ»:

Դատարանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում դռնփակ նիստերի անցկացման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031