Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Միանշանակ չէ, որ եթե նախկինում ինչ-որ բան չի ստացվել, չի ստացվելու նաեւ ապագայում». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 21,2015 12:35

Ի՞նչ կա-չկա «Ոչ»-ի ճամբարում՝ սահմանադրական փոփոխությունների հակառակորդներն ինչպե՞ս են պատրաստվում պայքարել «Այո»-ի դեմ, հստակեցրե՞լ են գործողությունների ժամանակացույցը, թե՞ դեռեւս «ճշգրտումների» փուլում են։ Հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատու ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ։
   -Դուք դնում եք արտահերթ ընտրությունների խնդիր, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ առավելապաշտական մոտեցումը չի աշխատում։ Չե՞ք վախենում այս անգամ էլ հիասթափեցնել ձեր կողմնակիցներին։ 

-Նախկինում ինչն է հաջողվել, ինչը չի հաջողվել կամ այնքան էլ չի հաջողվել՝ կարեւոր է, բայց միանշանակ չէ, որ եթե նախկինում ինչ-որ բան չի ստացվել, չի ստացվելու նաեւ ապագայում։

Մենք վստահ ենք, որ իշխանությունները փորձելու են կեղծել քաղաքացու քվեն. ակնհայտ է, որ գնում են դրան՝ փորձում են այնպես ներկայացնել, թե քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունն իրենց հետ է՝ կողմնակից է սահմանադրական փոփոխություններին։ Այսինքն՝ ֆոն են ստեղծում հանրաքվեի արդյունքները կեղծելու համար։ Միայն «ոչ» ասելով՝ ուղղակի ներքաշվելու ենք այդ խաղի մեջ եւ լեգիտիմացնելու ենք այդ կեղծիքները։
Լ. Պ.

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031