Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. Լեզվի մասին հիշատակումը ընդամենը պաշտոնական ու աշխատանքային գրագրությանն ու թարգմանության ապահովմանն է վերաբերում

Հոկտեմբեր 21,2015 12:10

Aravot.am-ի թողարկած հոդվածների շարքում հանդիպեցի տրամաբանությունից կտրված մի հրապարակման, որտեղ հոդվածի հերոսը անտրամաբանական պնդումներ է արել։ Խոսքը «Հայ պատգամավորները ստիպված կլինեն խոսել ռուսերեն. ռուսերենը՝ աշխատանքային լեզու» նույն անտրամաբանական պնդումներից քաղված վերնագրով, բազմաթիվ վիրավորանքներ պարունակող ու ողջ իրականությունը խեղաթյուրած ապատեղեկատվության մասին է։

Այսպես, ըստ արդեն հիշատակված վերտառությամբ մեկնաբանության՝ իբր միջխորհրդարանական հանդիպումների ընթացքում հայ պատգամավորներն այսուհետ ստիպված են լինելու խոսել ռուսերեն։ Սա անգամ կարծիք էլ չէ, մեկնաբանողը, ոչ ավել, ոչ պակաս հաստատակամ պնդում է, թե իբր ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից ռուսական կողմի առաջարկին հավանություն տալու արդյունքում պետք է պատգամավորները պարտադրված խոսեն ռուսերեն։

Խոսքը, ինչպես գիտեք, Միջխորհրդարանական միությունում պաշտոնական կամ աշխատանքային լեզուներին է վերաբերում։ Օրինակ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունում, որը նույնպես կազմակերպություն է, ինչպես Միջխորհրդարանական միությունը, բազմաթիվ պաշտոնական լեզուներ են ընդունվել, այդ թվում՝ ռուսերենը։ Հիմա ի՞նչ է կարծում մեկնաբանողը, որ ՄԱԿ-ի անդամ երկրների պատվիրակները պետք է պարտադրիր խոսեն ռուսերե՞ն։

Կամ մի՞թե ՀՀ ԱԺ պատգամավորները մինչ այժմ պարտադրված էին ՄԱԿ-ի նիստերում խոսել ռուսերեն։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ միայն ռուսերեն, գուցե անգլերե՞ն, ֆրանսերեն կամ գերմաներե՞ն։ Չէ՞ որ այդ լեզուներն էլ պաշտոնական լեզուներ են ՄԱԿ-ում։

Հեռու չգնալով այլ օրինակ բերեմ, մինչ օրս, երբ Միջխորհրդարանական միությունում պաշտոնական լեզուներից է ֆրանսերենը, ուրեմն ի՞նչ, մեր պատգամավորները պարտադրված են խոսել ֆրանսերե՞ն։ Այս պնդումն անտրամաբանական է։

Հարկ է նկատել, որ լեզվի մասին հիշատակումը մեր պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը պաշտոնական ու աշխատանքային գրագրությանն ու թարգմանության ապահովմանն է վերաբերում։ ԵԽ-ում էլ վաղուց ռուսերենը աշխատանքային լեզու է։

ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031