Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Ջավադյանը ասել է, թե ներկայումս Սեւանա լճում 38 միլիարղ խորանարդ մետր ջուր ունենք, բայց ցանկանամ ենք այն հասցնել 58 միլիարդի՝ լճի մակարդակը մոտ 2 մետր բարձրացնելով։
«ՉԻ».- Գաղափարն, իհարկե, փայլուն է, բայց պրն Ջավաղյանին պետք է անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից եւ նշանակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Բանն այն է, որ Սեւանի մակարդակը երկու մետր բարձրացնելու դեպքում ջրի ծավալներր կավելանան ոչ թե 20, այլ մոտ 2 միլիարդ խորանարդ մետրով եւ կկազմեն ոչ թե 58, այլ 40 միլիարդ։ Բայց դե հիմա մարդ է՝ թիվ է «կրակել», ո՞վ պիտի ուշադրություն դարձնի։ Մի զրո ավել, մի զրո պակաս… հենց այդպես էլ աշխատում են։ Դրա համար էլ ասում ենք՝ պետք է տեդափոխել ԿԸՀ։ Հանրաքվեի ժամանակ նման կադրերն անգնահատելի են:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում