«26 հատոր քրեական գործ է։ Պատճենները երբ որ պատրաստ լինեն, կներկայացնեն մեզ։ Ըստ ծավալի, ժամկետ կուզենք ծանոթացման։ Հիմա, այս պահին չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ կուզենք։ Ժամկետն արդեն կմիջնորդենք, մեզ կտրամադրեն ծանոթանալու։ Ամբողջական ծանոթանալուց հետո, եթե միջնորդություններ ունեցանք, մեր գործողությունները կներկայացնենք, եթե չունեցանք, կուղարկվի դատարան»,- նշեց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Իսկ մոտավորապես ե՞րբ կսկսվի դատական պրոցեսը։ «Մոտ 2 ամսից»։ Հիշեցնենք, որ գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, որը ռուսական 120-րդ ռազմաբազայի զինծառայող է, ընդունել է մեղքը։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էին տանը գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում