Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Նույն քառյակի ֆորմատը, դա ընդամենը իշխանության համար կռիվ էր». «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2015 11:25

Չի՞ պատրաստվում ինքն օգնության ձեռք մեկնել իրեն առաջ մղած կուսակցությանը։ Ստեփան Սաֆարյանը մեզ հիշեցրեց, որ նախկինում առողջացման քայլեր շատ է մատնանշել. «Շատ մեծ բան պետք չէ՝ «Ժառանգությունն» ունի հաջողության պատմություն, երբ մարդկանց սպասումները շատ մեծ էին կուսակցությունից, ես կասեի՝ ամենամեծն էին քաղաքական դաշտում, մարդկանց դուր էր գալիս, թե ինչպես է «Ժառանգությունն» աշխատում, եւ, իսկապես, սպասարկում էր հանրության շահը, այնպիսի պրոցեսների մեջ էին, որ հանրության համար ընկալելի էին»։ Սաֆարյանը հիշեց անգամ տարիներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին տված խորհուրդը. «Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ ի՞նչ անել, ես պատասխանեցի՝ մեծ բան պետք չէ անել, ընդամենը վերադառնալ մեր հաջողության բանաձեւին, անել այն, ինչ մեզ մոտ լավ է ստացվում, ինչը մեզանից լավ որեւէ մեկը չի անում, եւ հաջողությունը երաշխավորված կլինի, որովհետեւ մենք այդպես ձեռք ենք բերել բավականին մեծ հաջողություն»։

Սաֆարյանը ցանկություն չունի իրենց խոհանոցը բացելու, բայց ասաց. «Օրինակ, Ռուբեն Հակոբյանն այլ պատկերացումներ ուներ քաղաքականության մասին, որ նույնիսկ դժվար է ասել՝ սովետական են։ Շատ հաճախ քաղաքականության մասին, այսպես ասած, հնացած պատկերացումներ ունեցողները չէին հասկանում, թե ինչ է ասում «Ժառանգությունը», իրենց համար դա լուրջ չէր, իրենց համար դա իրավապաշտպան գործունեություն էր, իրենց համար ակտիվ քաղաքականությունը դա իշխանությանը հայհոյելն է, ինտրիգներն են միգուցե, չգիտեմ, բայց փաստ է, որ հասարակությունն արագ զգաց հին թիմին, որովհետեւ մենք քաղաքացիական հասարակության թիվ մեկ գործընկերն էինք, մենք հասարակության թիվ մեկ սիրելիներից էինք։ Բայց ընտրությունն իրենցն էր, ի վերջո, նրանք համագումար հրավիրեցին, նոր ղեկավար կազմ ձեւավորեցին։ Եվ, բնականաբար, այդ նոր կազմն ինչպես պետք է հասկանա, թե որտեղ է իրենց սխալը։ Նույն քառյակի ֆորմատը, դա ընդամենը իշխանության համար կռիվ էր, ինչպես մենք տեսանք, հիմա մեղադրել հասարակությանը, թե ինչու այլեւս չի ընդունում «Ժառանգությանը»…Երբ որ հասարակությունը տեսնում է, թե ինչ խմբակային շահեր են սպասարկվում եւ ոչ թե հանրային շահը, լայն աջակցություն չի ցուցաբերում»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031