Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երեք նախագահների հետ պարել եմ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2015 11:13

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր տեսահոլովակ է պատրաստում երկրպագուների համար եւ մտադիր է մի քանի խելահեղ գաղափարներ կյանքի կոչել մինչեւ տարեվերջ։ Նա «ժողովուրդ»-ին պատմել է իր ստեղծագործական ծրագրերի մասին, խոսել նաեւ իր հասարակական գործունեությունից։

– Կան արտիստներ, որոնց անունները կապվում են քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ։ Ձեր մասին էլ խոսում են, որ մտերիմ եք իշխանությունների հետ, մեր հիշողություններում թարմ է, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ Ձեր պարի պատկերը։ Այդ լուսանկարը շատ քննարկվեց համացանցում։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

-Ես երեւի թե այն երգիչներից եմ, ով մեր երեք նախագահների հետ ունի նման լուսանկարներ։ Եթե դու արվեստի մարդ ես, բնականաբար, այդ մարդիկ քեզ ճանաչում են, դու էլ ես ճանաչում բոլորին, եւ, կարծում եմ, եթե դու իսկապես արժանի ես դրան, այդ հարգանքը նրանց կողմից դու էլ ես տեսնում, այնպես որ, այդ պիտակավորումն այդքան էլ ճիշտ չէ, ինձ պրիմիտիվ է թվում, բայց հարգանքը, կարծում եմ, թե՛ իմ, թե՛ նրանց կողմից կա։

– Այսինքն՝Հայաստանի երեք նախագահների հետ էլ պարե՞լ եք։

– Այո՛, այո՛, այնպես չէ, որ միայն մեկի հետ եմ պարել։ Մի անգամ նույնիսկ մեր նախագահներից մեկն ինձ ասաց՝ Զարուհի ջան, ես երեւի իմ կյանքում ամենաշատը

քեզ հետ եմ պարել (ծիծաղում է)։ Այնպես որ, ինձ համար դա նորմալ երեւույթ է, երբ

ես ունեմ լավ տրամադրություն, կարողանում եմ վարակել դիմացինին. նախագահներն էլ բացառություն չեն…

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031