Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 21,2015 10:59
artahanum

Պաշտոնական վիճակագրության տվյալը, որը հարցերի տեղիք է տալիս, վերաբերում է արտահանմանը։ Բանն այն է, որ նախորդ երկու ամիսներին արտահանման ցուցանիշը, կարծես թե, ինչ-որ չափով շտկվել էր, չնայած աճ չէր արձանագրվել, բայց անկումը եւս չկար, քանի որ արտահանման ծավալներն այնքան էին, որքան անցած տարի։ Սակայն ինն ամիսների արդյունքներով արտահանման ծավալները կրկին սկսել են նվազել։ Տոկոսային արտահայտությամբ անկումը կազմել է մեկ տոկոս, որը եթե վերածում ենք գումարի, ապա ստացվում է, որ այս տարվա ինն ամիսներին անցած տարվա համեմատ 11 մլն դոլարով քիչ ապրանք է արտահանվել։ Ասել է թե՝ այդքանով քիչ գումար է եկել Հայաստան։ Ի դեպ, ներմուծման անկումը կազմել է 26,6 տոկոս, ինչը կարելի է համարել բնական արդյունք, քանի որ ուղղակի կապված է առեւտրի շրջանառության անկման հետ։ Այլ կերպ ասած՝ մարդիկ գումար չունեն, որպեսզի առեւտուր անեն, ներկրողներն էլ նախընտրում են քիչ ապրանք ներմուծել Հայաստան։

Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժել, եւ այս գործընթացի վերջը կարծես թե չի երեւում, իսկ իշխանությունները շարունակում են պնդել, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական աճ ունենք։ Արդյունքում, երկիրն ապրում է մի իրականությունում, որը Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում նկատել կամ էլ միգուցե ի վիճակի չեն տեսնել։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031