Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աճում ու զարգանում ենք: Բայց թե ինչու է ՀՀ բնակչությունը գնալով աղքատանում… «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 21,2015 10:50

Հայաստանում արձանագրված տնտեսական աճի գաղտնիքը կարելի է համարել բացահայտված։ Որպեսզի հասկանանք, թե ինչու է Հայաստանում ավելի քան 4 տոկոս տնտեսական աճը հանգեցրել մարդկանց աղքատացման, պետք է համադրել մի քանի փաստեր։ 2015 թվականի հոկտեմբերի 20-ը, այսինքն՝ երեկվա օրը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած համապատասխան բանաձևի համաձայն՝ պաշտոնապես հայտարարվել է որպես երկրորդ վիճակագրության համաշխարհային օր «Ավելի լավ տվյալներ, ավելի լավ կյանք» ընդհանուր խորագրով։ Ահա այսպիսի հաղորդագրություն է երեկ տարածել Հայաստանի ազգային

վիճակագրական ծառայությունը։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը «Ավելի լավ տվյալներ, ավելի լավ կյանք» խորագիրը հորինելիս, բայց մեր ազգային վիճակագրությունը ընկալել է դրա միայն առաջին հատվածը՝ «Ավելի լավ տվյալները»։ Ու հո լավ տվյալներ չի ներկայացնում… Հենց երեկ, իր պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ, ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա աոաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված սոցիալ-տնտեսական նախնական տվյալները, որից իմանում ենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3.7 տոկոսով, արդյունաբերությունը աճել է 4.8 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 11.3 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը 9.7 տոկոսով եւ այլն։ Մի խոսքով, աճում ու զարգանում ենք: Բայց թե ինչու է ՀՀ բնակչությունը գնալով աղքատանում, ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի է: Օրինակ, ըստ նույն վիճակագրության, առեւտրի շրջանառությունը առաջին 9 ամիսների ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.6 տոկոսով։ Սա հենց այն պատճառով է, որ բնակչությունը աղքատացել է եւ ավելի քիչ առեւտուր է անում։ Ի դեպ, ամիս/ամսվա կտրվածքով առեւտրի ծավալների նվազումը նորանոր հակառեկորդներ է գրանցում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031