Հայտնի է դառնում, որ Հայաստանում, փաստորեն, չեն ձևավորվի սահմանադրական փոփոխությունների միասնական «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբներ: Սա, ըստ էության, ինչ-որ առումով սպասելի և տրամաբանական իրավիճակ է, որը գալիս է երևի թե վկայելու, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում ոչ այլ ինչ է, եթե ոչ ընդամենը խորհրդարանական ընտրություններից առաջ դիրքային պայքարի, վերադասավորումների գործընթաց, որտեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ, ըստ էության, փորձում է հոգալ իր խնդիրները:
Եվ սա է պատճառը, որ չեն ձևավորվում միասնական շտաբներ, քանի որ միասնական շտաբներն, ըստ էության, քաղաքական ուժերի համար կաշկանդող գործոններ են լինելու սեփական «անհատական» խնդիրները լուծելու համար: Այս տեսանկյունից են ձևավորվում նաև որոշակի լոկալ միավորումները: Միավորումներ են կազմում այն ուժերը, որոնք որևէ հույս չունեն կա՛մ խնդիրները լուծելու ընդհանրապես՝ և մնում է միավորումներով, այսպես ասած, մոբիլիզացիոն, համախմբման պատրաստակամություն ցույց տալ, կա՛մ էլ հույս չունեն խնդիրները լուծել միայնակ և լուծումների հեռանկարներ կամ հնարավորություններ տեսնում են որևէ միավորման միջոցով:
Այլ կերպ ասած՝ ամեն մեկը փորձում է իշխանությունների հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասով պայմանավորվել իր ճակատագրի շուրջ, և ով հույս ունի միայնակ գալ ինչ-որ պայմանավորվածությունների՝ չի կազմում որևէ միավորում ոչ «այո»-ի և ոչ էլ «ոչ»-ի շուրջ, իսկ ովքեր նման հույս չունեն՝ փորձում են ինչ-որ պայմանավորվածությունների համար հիմքեր ստեղծել միասնական որևէ ձևաչափերով: Եվ այս իրողությունը վկայում է նաև, որ, մեծ հաշվով, վերջնական պայմանավորվածություններ առկա չեն նաև «այո»-ի հիմնական կորիզը կազմող ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև, և սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի գործընթացը այս ուժերի համար էլ կլինի շատ հարցերի պարզաբանման գործընթաց:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում