«Այո, խմբակցությունում կա ձեւավորված անվստահության մթնոլորտ: Ես համարում եմ, որ ամեն մեկն իր մեղքն իր մեջ պետք է փնտրի` ինչ արեց ինքը, որ այդպիսի վիճակ ստեղծվեց: Ես իմ պարտականությունները միշտ արել եմ եւ մինչեւ հիմա արել եմ այնպես, որ որեւէ մեկը չկարողանա ոչ օրենքի, ոչ պարկեշտության, բարոյականության դաշտում ինձ մեղադրի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ խմբակցության նիստ չի կայանում, եւ ինչո՞ւ չի ընտրվում խմբակցության ղեկավար:
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015