Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ ու փոքր գեղեցիկ հայերը մրցանակներ են ստացել

Հոկտեմբեր 21,2015 14:00

Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ Միստր աշխարհ» մրցույթի միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը երկար տարիներ զբաղվում է գեղեցկության ու նորաձեւության մրցույթների կազմակերպմամբ: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց միանգամից մի քանի մրցույթի մասին, որոնցում ներգրավված են հայ մասնակիցներ: Դրանցից մեկը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 10-ը Էգեյան ծովի ափին՝ Բոդրում քաղաքում իր նախաձեռնությամբ կայացած Գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնն էր: Միաժամանակ անցկացվել են նաեւ «Աշխարհի աքայադուստր», «Տիեզերքի ֆոտոմոդել», մանկական նորաձեւության՝ «Աշխարհի փոքրիկ արքայադուստր եւ արքայազն» մրցույթ-փառատոները:

Syuzi_Adamyan

Սյուզի Ադամյան

50 մասնակիցներն աշխարհի 30 երկրից էին՝ 3-27 տարեկան: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվել է նաեւ «Տիեզերքի մայրիկ» մրցույթ՝ մասնակից երեխաների մայրիկների միջեւ: Իսկ Հայաստանը ներկայացնող Սյուզի Ադամյանը մասնակցելով մեծահասակների (18-27 տարեկանների) մրցույթին՝ հաղթել է «Միսս տաղանդ» մրցույթում: Աշոտ Խաչատրյանի ձեւակերպմամբ, նա լինելով կոնսերվատորիայի ուսանող եւ շնորհալի երգչուհի, փայլուն է հանդես եկել: Ինչ վերաբերում է մայրիկների մրցույթ-փառատոնին, այստեղ էլ հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ մեր հայրենակիցը:

lilit-martirosyan2

Լիլիթ Մարտիրոսյան

Աշոտ Խաչատրյանը նշեց, որ այժմ Հայաստանը ներկայացնում է նաեւ «Միսս մոդել աշխարհ» մրցույթ-փառատոնում, եւ Թերեզա Մարտիրոսյանը Չինաստանի Շենժեն քաղաքում մասնակցում է այդ մրցույթին, որը հոկտեմբերի 2-ից է մեկնարկել եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 2-ը: Նա հայտնեց, որ Հայաստանը ներկայացված է նաեւ դարձյալ Չինաստանում անցկացվող «Միսիս երկրագունդ» մրցույթին: Այս առիթով Աշոտ Խաչատրյանը հավաստիացնում է, որ աշխարհի գեղեցկության եւ նորաձեւության փառատոները հիմնականում անցկացվում են կամ Թուրքիայում, կամ Չինաստանում: Նա հպարտությամբ փաստեց, որ մեկ այլ գեղեցիկ հայուհի՝ Մարտիրոսյանը, վերջերս Եգիպտոսում մասնակցելով «Թոփ-մոդել աշխարհ» մրցույթ-փառատոնին, հրավեր է ստացել Հայաստանը ներկայացնել «Միսս երկրագունդ»-ին:

tereza_Martirosyan

Թերեզա Մարտիրոսյան

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Աշոտ Խաչատրյանի ղեկավարած կազմակերպության վերաբերյալ վերջին շրջանում շրջանառվող զանազան լուրերին. «Այսօր որոշ մարդիկ ցանկանում են ստվեր գցել մեր կազմակերպության գործունեության վրա: Ուզում եմ շեշտել, որ արդեն 25 տարի ունենք հեղինակային իրավունք՝ ապրանքային նշանով, ավելին՝ տարբեր ատյաններում շահել ենք դատերը»:

Աշոտ Խաչատրյանը նաեւ խոսեց սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 10-ը Բոդրումում կայացած գեղեցկության եւ նորաձեւության մանկական միջազգային փառատոնի մասին, ուրախությամբ նշելով, որ այս տարվա «Միստր Հայաստան» 5-ամյա Ռոբերտ Նահապետյանը հռչակվել է Աշխարհի փոքրիկ արքայազն եւ ստացել գլխավոր մրցանակը, մի մրցանակ էլ «Թոփ-մոդել Հայաստան 2015» տիտղոսակիր փոքրիկ Էլեն Ասոյանն է ստացել: Աննա Դեմիրխանյանն էլ Հայաստանը կներկայացնի նոյեմբերի 26-ից մեկնարկող «Միսիս երկրագունդ» մրցույթին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Աշոտ Խաչատրյանը:

Գլխավոր լուսանկարում` Աննա Դեմիրխանյան
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031