Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ավելացնել հավատքը

Հոկտեմբեր 21,2015 13:30

Ուժեղ հավատքը պետք է,
որ մարդու կյանքում իրականանան Աստծո խոստումները
Ժողովուրդ ջան, միայն իմանալ, որ Աստված կա ու շարունակել ապրել ձեր ցանկություններով, այլ ոչ թե Աստծո պատվիրաններով, սա քրիստոնեական հավատք չէ, ու Քրիստոսի հետ կապ չունի:

Ինչպե՞ս ավելացնել հավատքը:

Մաքսիմուս Խոստովանողը, հիմնվելով Տեր Հիսուսի այն խոսքերի վրա, թե «Երկնքի Արքայությունը ձեր ներսում կա» (Ղուկաս 17:21), ասում է, որ ամեն մարդու ներսում հավատք կա: Ինչպես Աստուծո Արքայությունն է մանանեխի հատիկի պես մեծանում մարդու ներսում (Մաթ. 13:31), հավատքը նույնպես մեծանում եւ ավելանում է, եթե մարդը ձգտում է ապրել Աստուծո պատվիրաններով:

Մենք շատ ենք լսում, թե պատվիրանները պահելն անհնար է, թե 21-րդ դարում ո՞վ կարող է պատվիրանները պահել եւ այլն, ու այսպիսով մեր գլխի տակ փափուկ բարձ դնում ու սպասում: Ու ոչ մի փոփոխություն չի կատարվում մեր կյանքում: Մենք մի օր հիասթափվում ենք ու փորձության մեջ սայթաքում՝ չեղած հավատքն էլ կորցնում:
Բայց պարզվում է, որ այսպիսի մի բան կա: Երբ որ դու իսկապես քո փոքրիկ հավատքով ձգտում ես ապրել Աստծո պատվիրաններով ու իսկապես գործի դնել քո հավատքը, ապա մի զարմանալի փոփոխություն է կատարվում: Քո հավատքն ավելանում է, այն դառնում է կապող ուժ քո եւ կատարյալ Աստծո միջեւ, որին դու հավատում ես: Ու Աստծո շնորհը քո առաջ բացում է Երկնքի արքայությունը զորությամբ:

Եթե դուք ամեն օր ձգտեք ապրել միայն Աստծո պատվիրաններով, ապա ձեր հավատքի մեծացումն ու զարգացումն ամեն օր կավելանա: Այս դրական փոփոխությունը մի օրում չի կատարվում, այն տեւում է տարիներ կամ տասնամյակներ, ու ամեն աստիճանի վրա Աստծո շնորհը ձեզ կառաջնորդի:

Շենուդա 3-րդ Պատրիարքն իր «Հավատքի Կյանքը» գրքում 9 կոնկրետ խորհուրդներ է տալիս:

1. Վստահություն ունեցեք Աստծո հատկանիշների վրա, որովհետեւ Նա սեր է:
2. Վստահեք Աստծո խոստումների անկեղծությանը:
3. Նայեք Աստծուն եւ ոչ թե ձեր հանգամանքներն:
4. Կարդացեք Հավատքի մասին Աստվածաշնչյան պատմությունները:
5. Խոնարհություն ունեցեք սրտում եւ մտքում:
6. Զարգացրեք Աստծո հետ ձեր հարաբերությունը:
7. Ամեն հարցի մեջ տես Աստծուն:
8. Աստծո հետ հարաբերություն կառուցիր աղոթքի միջոցով:
9. Աղոթեք, որ ձեր հավատքն ավելանա:

Տեսնո՞ւմ եք սիրելի բարեկամներ, հավատքն ավելանում է ու փոխում մարդուն, երբ մարդն իր կամքով ուզում է ապրել Աստծո պատվիրաններով: Եթե դուք ձեր փխրուն հավատքը գործի դնեք ու ձգտեք գոնե փոքր բաների մեջ հավատարիմ մնալ մեր երկնավոր Հոր սիրուն, ապա Նրա հատուկ շնորհի միջոցով, ձեր հավատքը կավելանա ու ձեր կյանքն էլ կփոխվի, որովհետեւ «ամէն ինչ, որ աղոթք անելով խնդրեք եւ հավատաք, թէ կստանաք, կտրուի ձեզ»: (Մարկոս 11:24)

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրել
Ֆեյսբուքի իմ էջին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031