Լրահոս
Օրվա լրահոսը

Նվենու տերեւները՝ մի շարք հիվանդությունների դեմ

Հոկտեմբեր 21,2015 11:30

Մշտադալար, շատ բարձր, մինչեւ 70 մ բարձրությամբ ծառ է նվենին` էվկալիպտը, որը ծաղկում է հոկտեմբերին, պտուղները հասունանում են 1,5- 2 տարի հետո։

Բուժական նպատակով կիրառվում են տերեւները։ Այն կարելի է հավաքել նոյեմբերից մինչեւ փետրվար  ընկած ժամանակաշրջանում։ Կտրել ճյուղերի որոշ մասերը եւ այնտեղից քաղել տերեւները։ Չորացնել չորանոցներում, ոչ բարձր ջերմության պայմաններում։ Չորացած տերեւները կարելի է պահել ապակյա ամանների մեջ՝ մինչեւ 3 տարի։

Պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղ, որը տերեւներին տալիս է խիստ հաճելի հոտ, ինչպես նաեւ օրգանական թթուներ, դաբաղող նյութեր։

Ունի արտահայտված հակաբորբոքային, սրտի գործունեությունը կարգավորող, թեթեւակի հանգստացնող, խորխաբեր ազդեցություններ։

Կիրառվում է վերին շնչուղիների բորբոքումների, տրախեիտների, լարինգիտների, միոզիտների, ռադիկուլիտների, պլեքսիտների, այրվածքների, թարախակույտերի, ֆլեգմոնաների, մաշկի զանազան թարախային հիվանդությունների, արգանդի վզիկի էրոզիաների, արյան վարակի ժամանակ։

nveni2

Կիրառման եղանակները։ Եփուկ։ 10 գ (2 ճաշի գդալ) հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ տաք ջուր, փակել կափարիչով եւ 30 րոպե տաքացնել եռացող ջրի մեջ, ջրային բաղնիքում։ Հետո թողնել սառչի 10 րոպե, սենյակային ջերմության պայմաններում, ապա քամել, իսկ մնացորդային հումքը մզել եւ թափել։ Եռացած ջրով եփուկի ծավալը հասցնել մինչեւ 200 միլիգրամի (այս ձեւով պատրաստված եփուկը կարելի է պահել մինչեւ 2 օր), խմել 1/4 բաժակ, գոլ վիճակում, օրական 3 անգամ, ուտելուց հետո։

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031