Եթե դուք զգում եք, որ հոգնածությունն այնքան մեծ է, որ առաջացել է քնկոտություն, թուլություն ու օրեցօր կորցնում եք ձեր երիտասարդ, գեղեցիկ տեսքը, ապա ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ դեղատոմսը: Երիտասարդության կենսահյութ պատրաստելու համար անհրաժեշտ է 400 գրամ սխտոր. մաքրել, լվանալ, քերիչով անցկացնել եւ վրան ավելացնել 24 կիտրոնից քամած հյութ, խառնել ու լցնել անոթի մեջ եւ բերանը մառլյայով կապել: Օգտագործելուց առաջ անոթը թափահարել եւ ընդունել թեյի գդալով` մեկ բաժակ եռացրած ջրում տարրալուծելուց հետո:
Մի քանի շաբաթ անց կվերանա քնկոտությունը, կլավանա ընդհանուր զգացողությունը, կբարձրանա աշխատունակությունը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015