Գուցե դուք երբեք չեք մտածել այն մասին, թե որոնք են մարմնի ամենակեղտոտ հատվածները, որոնք ամենաշատն են ենթարկվում բակտերիաների բազմացմանը: Մարդու պորտը համարվում է ամենակեղտոտ մասերից մեկը: Չնայած նրան, որ դուք լոգանք եք ընդունում, միեւնույն է, այն կեղտոտ է մնում:
Մարմնի այս հատվածը պահում է կեղտը, եթե նույնիսկ դուք հոգ եք տանում ձեր հիգիենայի մասին: Պորտը հիմնականում խոռոչի կամ փոսի ձեւ է ունենում, եւ դրա պատճառով այն կարող է հեշտորեն եւ արագորեն պահել քրտինքը, հագուստի մազիկները, մաշկի մեռած բջիջները, լոսյոնը եւ օճառը:
Հետեւաբար՝ դա կատարյալ վայր է միկրոօրգանիզմների զարգացման համար, որը, եթե պատշաճ կերպով չլվացվի, կարող է ինչպես տհաճ հոտի առաջացման պատճառ դառնալ, այնպես էլ առողջական խնդիրների՝ ինչպիսին, օրինակ, վարակն է: Պորտը հազարավոր բակտերիաների հավաքատեղի է, որոնց մեջ կան եւ՛ օգտակար, եւ՛ վտանգավոր տեսակներ, եւ որպեսզի վտանգավոր բակտերիաները չոչնչացնեն օգտակարներին, պետք է հատուկ խնամք իրականացնել:
Նախքան ցնցուղ ընդունելը բամբակյա շվաբրը (ձողիկ) թաթախեք բժշկական սպիրտի մեջ եւ մանրակրկտորեն մաքրեք պորտը: Ցնցուղ ընդունելու ընթացքում մեկ ուրիշ բամբակյա շվաբրի վրա մի քիչ լոգանքի գել քսեք եւ դարձյալ մանրակրկիտ կերպով մաքրեք պորտը: Այնուհետեւ լվացեք պորտը գոլ ջրով եւ չորացրեք բամբակյա սրբիչով:
Այս մասին տեղեկացնում է Foods and Healthy Life.com-ը:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.10..2015
Շվաբրը ո՞րն ա.. կարող ա՞ մի հատ էլ ասեիք պոլի փետ…բամբակյա փայտիկ արտահայտությունը հայեցի է, գեղեցիկ, պարզ, հասկանալի ու ընդունված….թարգեք էլի…