Բողոքող չկա
Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օրը՝ 2015թ. սեպտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Իջեւանի բաժնի շենքից մոտ 100 մ հեռավորությամբ քաղաքապետի ընտրությունների հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել: Մի քանի հոգով հարձակվել են գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանի կողմնակից, 1973թ. ծնված Աշոտ Քոսակյանի վրա, քաշքշել նրան, մեկը ավտոմեքենայով անցել է նրա ոտքի վրայով: Իջեւանի բժշկական կենտրոնից ստացված տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին, գիշերվա ժամը 4-ն անց 25 րոպեին Աշոտ Քոսակյանն աջ արմնկահոդի եւ ձախ սրունքի ստորին երրորդականի քերծված վերքերով տեղափոխվել է այդ ԲԿ:
Դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը հետաքննություն էր կատարում, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ նշանակված փորձաքննության արդյունքներով՝ Ա. Քոսակյանի մարմնական օբյեկտիվ վնասվածքներ չեն արձանագրվել: Քոսակյանը իր դեմ ոտնձգության վերաբերյալ բողոք չի ներկայացրել: Վերոհիշյալ պատճառներով քրեական գործի հարուցումը մերժվել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ