Հայաստանում է ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սոֆյա Մելիքյանը: Նա հոկտեմբերի 21-ին իսպանաբնակ ջութակահար Զոհրաբ Թադեւոսյանի հետ միասին հանդես կգա Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Նրանք կկատարեն Շտրաուսի եւ Շուբերտի ստեղծագործություններից:
Քանի որ Սոֆյա Մելիքյանի ամուսինը եւս երաժիշտ է, Aravot.am-ը դաշնակահարից կես կատակ-կես լուրջ հետաքրքրվեց՝ դժվար չէ՞ մեկ հարկի տակ երկու երաժշտի խաղաղ «գոյակցությունը»: «Ամուսինս ջազային երաժիշտ է, մենք շատ խաղաղ ենք ապրում, քանի որ մեր ոլորտները տարբեր են: Չնայած մենք հասկանում եւ հարգում ենք միմյանց գրաֆիկները: Երկուսս էլ ճանապարհորդում ենք, ու քանի որ փոքրիկ բալիկ ունենք, դժվար է նրա հետ, աշխատում ենք օպտիմալ ելքեր գտնել»,-պատասխանեց Սոֆյա Մելիքյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սոֆյա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից: