Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանի հովանու ներքո հոկտեմբերի 17-ին Դուբլինի Քրիստոսի տաճարում տեղի ունեցավ Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի «Լույս ի լույսո» համերգը:
Համերգին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Դուբլինի արքեպիսկոպոս Միքայել Ջաքսոնը, իռլանդական խորհրդարանի անդամներ և այլ պաշտոնատար անձինք:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանը:
ՀՀ ԱԳՆ