Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող պատանիները ներկայացում բեմադրեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 20,2015 19:45

Կամերային երաժշտական թատրոնում այսօր առաջին անգամ ցուցադրվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախմբի ներառական ներկայացումը: Թատերախմբի անդամները, այդ թվում՝ սահմանափակ կարողություններով պատանիներ, բեմադրեցին հայկական ժողովրդական հեքիաթների հիման վրա ստեղծված «Ծուռն ու շիտակը» ներկայացումը:

«Մեր առաքելությունն է՝ երեխաներին օգնել ձերբազատվել մի շարք բարդույթներից, կրթել նրանց թատրոնի միջոցով եւ փոխել հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների հանդեպ: Կարելի է ասել, որ դա հաջողվել է: Առաջին ներկայացման ժամանակ մարդիկ սայլակով երեխա տեսնելուց հուզվում էին, լաց լինում, իսկ այսօր գալիս են պարզապես ներկայացում դիտելու: Շատ դժվարություններ ենք հաղթահարել, պարզապես մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կան եւ զարգացնել նրանց ուժեղ կողմերը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանը:

Նա ցավով արձանագրեց, որ շատ շենք-շինություններ, այդ թվում՝ թատրոններ, հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցողների կարիքներին. բացառություն են Կամերային երաժշտական եւ Տիկինիկային թատրոնները:

FILE3272 FILE3274 FILE3279 FILE3280 FILE3286 FILE3287 FILE3293 FILE3301

«Սա իմ 5-րդ ներկայացումն է: Ճիշտ է, տնտեսագիտություն եմ սովորում, բայց մանկուց երազել եմ բեմում խաղալ»,-մեզ հետ զրույցում ասաց թատերախմբի անդամ Արման Գրիգորյանը, ով մարմնավորում է գյուղացիներից մեկի կերպարը: Արմանի խոսքով՝ հանդիսատեսը հաշմանդամություն ունեցող երեխաների խաղին դրական է արձագանքում. «Գովում են մեզ եւ հիանում մեր խաղով: Այս ներկայացումը մեծ ասելիք ունի, վստահ եմ, որ մարդիկ մեծ տպավորություն կստանան»:

Հասմիկ Խաչերյանը տեղեկացրեց, որ առաջիկայում թատերախումբը մասնակցելու է «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնին, իսկ «Ծուռն ու շիտակը» ներկայացումը կցուցադրվի սահմանամերձ գյուղերում:

Հավելենք, որ թատերախմբի կազմում տարբեր տարիներին հանդես են եկել նաեւ փախստականների երեխաներ, իսկ այս պահին փոքրիկ դերասանների թվում են սիրիահայեր: Ի դեպ, տարածաշրջանում եզակի թատերախումբը 19 տարեկան է:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031