Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից` խաբեությամբ ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար

Հոկտեմբեր 20,2015 19:35

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 1988 թվականին ծնված Լևոն Վալենտինի Դանիելյանը, իր անձը կարևորելու և վստահություն ներշնչելու համար շրջապատում ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Գորիս քաղաքի երկու բնակիչներից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով ավտոմեքենաներ նրանց վաճառելու, իսկ մեկ այլ բնակչից՝ դստերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու հարցում օգնություն ցուցաբերելու պատրվակներով, խաբեությամբ պահանջել և ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լևոն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ՝ վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով 16.527.700 ՀՀ դրամին համարժեք 35.000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում, Լևոն Դանիելյանը կալանավորված է։ Նրա գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիները կարող են դիմել ԱԱԾ քննչական վարչությանը՝ 010 57-93-16 և 010 56-35-15 հեռախոսահամարներով։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031