Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևանի թիվ 62 ավագ դպրոցն այսուհետև կկոչվի Թաթուլ Կրպեյանի անունով

Հոկտեմբեր 20,2015 19:25

«Մենք պետք է շարունակաբար անդրադառնանք նոր Հայաստանի պատմությանը և այդ պատմությունը կերտած հերոսների կենսագրությանը:

Երբ այս դպրոցի աշակերտներն ուսումնասիրեն Թաթուլ Կրպեյանի կենսագրությունը, վստահ եմ՝ կնկատեն, որ նա շատ ակտիվ ու սրտացավ անձնավորություն է եղել: Իսկ պատերազմն սկսվելուց հետո նման խառնվածքի տեր մարդը չէր կարող այնտեղ չլինել:

Հերոս կարելի է լինել ցանկացած ժամանակահատվածում, պատերազմն ուղղակի առիթ է, իսկ հերոսի կարիք կա բոլոր ժամանակներում»,- այսօր՝ դպրոցի անվանակոչմանը նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը՝ ուրախությամբ ընդգծելով, որ Թ. Կրպեյանի կերպարը կարող է լուրջ ազդեցություն թողնել այս դպրոցի աշակերտների՝ իբրև անհատի կայացման գործում:

k kr

«Մենք ընտանիքում 5 եղբայր ենք եղել: Թաթուլը մեզանից ամենափոքրն էր, բայց և ամենանվիրյալն ու ամենաուժեղն էր»,- ասաց ազգային հերոսի եղբայրը՝ Սերգեյ Կրպեյանը, և աշակերտներին հորդորեց իր եղբոր պես ուժեղ ու նվիրյալ լինել և տեր կանգնել մեր հողերին, հաղթանակներին ու հայրենիքին:

«62 ավագ դպրոցը երկար տարիներ անվանակոչում չի ունեցել: Այսօր արդեն ազգային հերոսի անունով կոչվելը ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն հատկապես դպրոցի տնօրինության համար»,- նշեց դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը:

Դպրոցում արդեն իսկ կա հերոսի անունով դասասենյակ: Նախատեսվում է բացել նաև փառքի սրահ, որը ևս կկրի Թ. Կրպեյանի անունը:

«Դպրոցում պարբերաբար կանցկացվեն տարբեր միջոցառումներ, ռազմահայրենասիրական դասեր և այլն: Ամեն ինչ կանենք, որ Թ. Կրպեյանի անունը միշտ հնչի»,- վստահեցրեց դպրոցի տնօրենը:

Միջոցառմանը ներկա էր նաև Թաթուլ Կրպեյանի այրին՝ Իրինա Կրպեյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ 2014 թվականի աշնանն են Երևանի քաղաքապետի հետ քննարկել մայրաքաղաքում Թ. Կրպեյանի անվամբ որևէ վայր կամ դպրոց կոչելու հարցը:

«Ես ու դուստրս առաջարկեցինք մի քանի տարբերակներ և որոշեցինք ընտրել Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին ու Նանսենի փողոցում գտնվող թիվ 62 ավագ դպրոցը: Նախ` հարազատ դպրոց է այն առումով, որ մենք այդ տարածքում ենք ապրում և ամեն օր անցնում ենք դպրոցի կողքով: Բացի այդ, միշտ դրական կարծիքներ եմ լսել դպրոցի մասին: Եվ հիմա մեծ հպարտություն եմ ապրում, որ այն արդեն Թ. Կրպեյանի անվամբ է կոչվում»,- ասաց Ի. Կրպեյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031