Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ երեխայի նպաստի տրամադրման կարգում

Հոկտեմբեր 20,2015 19:01

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 20-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետական նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, ըստ որոնց՝ մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը ստանալու համար, երեխան պետք է գրանցված լինի նույն հասցեում, որտեղ մայրն է գրանցված:

«Նախատեսում ենք նաեւ հստակեցնել խնամքի նպաստի վճարելու եղանակները՝ կանխիկ եւ անկանխիկ, ներդնել նաեւ խնամքի նպաստները լիազորագրով վճարելու ինստիտուտը: Եվ առաջարկում ենք սահմանել, որ խնամքի նշանակվում է խնամքի արձակուրդի ամսվա հաջորդող ամսվա ամսի մեկից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդը սկսելու ամիսը հաջորդող ամսի 1-ից հետո 6 ամիսների ընթացքում»,- ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրենք նպատակ ունեն, որ միջոցներն ուղղվեն հնարավորինս հասցեական եւ նպատակային. «Եթե անձը 6 ամիս եւ ավելին այդ նպաստի կարիքը չունի, համարվում է, որ չունի այդ կարիքը, այս է խնդիրը: Նամանավանդ, այդ դեպքում, երբ ինքը խնամքի համար տրամադրվող նպաստ է: Սա է մոտեցումը, այլ ընկալում չկա այստեղ»:

Նախարարն ընդգծեց, որ այսօր հաշվառման հետ որեւէ սահմանափակում չկա, եւ մարդկանց մոտ ձեւավորված այն կարծիքը, որ գրանցումը ենթադրում է նաեւ սեփականության իրավունք, չի համապատասխանում իրականությանը. «Քաղաքացին այսօր դիմում է օրենքով 7-օրյա ժամկետում ասում է՝ ես այստեղ եմ բնակվում, իր հաշվառման բնակչության պետական ռեգիստրում ամրագրում են այդ հասցեն: Հիմա ես չեմ տեսնում տրամաբանությունը, թե ինչո՞ւ այստեղ չհաշվառենք, այնտեղ հաշվառենք, ոչ մի խնդիր լրացուցիչ ո՛չ առաջացնում է, ո՛չ էլ, ընդամենը փաստում է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին որտեղ է բնակվում: Որովհետեւ, եթե մենք անցնում ենք այս նույնականացման քարտերին, բոլորս հասկանում ենք, որ ազատ տեղաշարժի իրավունք է, բայց քաղաքացին մի տեղ պետք է հայտարարի բնակության վայր, եւ այդ հասցեն պետք է ամրագրված լինի բնակչության պետական ռեգիստրում: Որեւէ խնդրահարույց հարց այստեղ չկա: Այսինքն՝ երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, պիտի հաշվառում ունենա բնակչության պետական ռեգիստրում, ասում ենք՝ այդ հաշվառումը լինում է մոր հետ, որպեսզի նաեւ անուղղակիորեն փաստվի, որ մայրը խնամում է իր երեխային»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031