Հոկտեմբերի 17-ին ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ:
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովի հովանու ներքո կազմակերպված միջոցառման ընթացքում գերմանաբնակ հայ երաժիշտներ Լուսինե Խաչատրյանը, Միքայել Հախնազարյանը և Կորյուն Ասատրյանը կատարեցին Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեսանդրո Մարչելոյի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:
Համերգի սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը, Էրֆուրտի քաղաքապետ Թամարա Թիրբախը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար Կլաուս Գալասը:
Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, Թյուրինգիայի կառավարության և Էրֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ