Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դատավորը ՄԻԵԴ-ում հաղթել է Հայաստանին

Հոկտեմբեր 20,2015 18:18

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից:

Խոսքը Անահիտ Սաղաթելյանի մասին է, որը մինչեւ 2004 թվականը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատել է որպես դատավոր: 2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է աշխատանքից:

Անահիտ Սաղաթելյանն այս որոշումը բողոքարկել է Հայաստանի դատարաններում, սակայն, արդյունքի չհասնելով, դիմել է ՄԻԵԴ-ին: Եվրոպական դատարանի վճռում գրված է, որ Սաղաթելյանը զրկված է եղել դատական համակարգից իրեն հեռացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունից:

ՄԻԵԴ վճռի համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: 3 ամսվա ընթացքում Հայաստանը պետք է հասցրած վնասի համար Անահիտ Սաղաթելյանինն, 3.600 եվրո վճարեն եւ եւս 1.300 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031