«Ես չեմ ուզում բացարձակ որեւէ անվանումներ տալ բյուջեին»,- հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով 2016 թվականի բյուջեի նախագծին::
Նա նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել իրական իրողություններին՝ աշխարհում տեղի ունեցող ֆինանսատնտեսական գործընթացներին եւ դրանց շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գործադրվող ջանքերին, որպեսզի կարողանան քաղաքացիների խնդիրները լուծել:
Հարցին, թե նվազագույն աշխատավարձերի կամ թոշակների բարձրացում սպասվո՞ւմ է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես նշեցի, որ այն պարտավորությունները, որոնք այս պահի դրությամբ ստանձնած են կառավարության կողմից, դրանք բոլորը ամբողջությամբ կատարվելու են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ