2015-ի հունիսին լույս տեսավ չեխական «Պլավ» գրական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված հայ գրականությանը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Համարի պատրաստումը իրականացրել է ամսագրի խմբագիր Պավլա Նեհասիլովան՝ համագործակցությամբ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի։ Առաջին անգամ չեխերենով ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմային նվիրված հայ ժամանակակից գրականության նմուշներ, որոնք վերջին տասնամյակներին արժանացել են ոչ միայն պետական մրցանակների, այլեւ ընդունելություն գտել ընթերցողների շրջանում։
Համարի շապիկը, որի վրա գրված է «100 տարի անց», զարդարում է պրահայաբնակ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի հատուկ այս համարի համար պատրաստած կտավի գունեղ պատկերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում