Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի գործով» ամբաստանյալները վերջին խոսք չունեին

Հոկտեմբեր 20,2015 16:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 19-ին շարունակվում էր «Վերնիսաժի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում կողմերը հրաժարվեցին օգտվել ռեպլիկի իրենց իրավունքից: Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը վիրաբուժական միջամտության կարիք ունի:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Գոռ Առաքելյանը չօգտվեց վերջին խոսքի իրավունքից, գործով մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ վերջին խոսք չունեն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, գործով վճիռը կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 21-ին ժամը 17:30-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031