Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը որոշեց հօգուտ լրագրողների. «Հրապարակի» եւ iLur.am-ի գործերը ենթակա են վերանայման

Հոկտեմբեր 20,2015 13:48

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը «Հրապարակի» եւ iLur.am-ի գործով՝ «Հրապարակի» ներկայացուցիչ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի  եւ iLur.am-ի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի ու Լուսինե Հակոբյանի դիմումների հետ կապված: Դիմումի նպատակն էր պարզել այն նորմերի սահմանադրականությունը, որոնց հիման վրա պարտադրվել է լրատվամիջոցներին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

ՍԴ-ն որոշեց՝ դատարանի վճիռները՝ բացահայտելու տեղեկատվության աղբյուրները, ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ: ՀՀ Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Արայիկ Ղազարյան

Արայիկ Ղազարյան

ՍԴ որոշումը հրապարակելուց հետո իրավապաշտպանները ստացան շնորհավորանքներ: Նրանց գնահատմամբ՝ իրենց դիմումը լիովին բավարարված է: Արայիկ Ղազարյանի խոսքերով՝ «Բավականին հստակ եւ խիստ ձեւակերպումներով վճիռ էր, եւ որեւէ հիմք չունենք ասելու, որ վճիռը չի կատարվի»:

Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ «Սահմանադրական դատարանը բացահայտել է մեր դիմումի սահմանադրաիրավական բովանդակությունը, նաեւ ասել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում շարադրված այլ հաղորդումներ ձեւակերպումը չի կարող ընկալվել որպես հոդվածներ կամ հաղորդում եւ հիմք դառնալ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու: ՍԴ-ն նաեւ սա գնահատել է որպես նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք: Մենք ամբողջությամբ բավարարված ենք ՍԴ որոշումից, եռամսյա ժամկետով դիմելու ենք Վճռաբեկ դատարան եւ պահանջելու ենք գործի վերանայում»:

Թե հետագայում ՍԴ այս որոշումը ինչ կտա լրագրողներին՝ Արտակ Զեյնալյանի խոսքերով՝ այլեւս ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում ասել է:

Արայիկ Ղազարյանի խոսքերով՝ երբ բովանդակային մասը հրապարակվի, ավելի հստակ կլինի ամեն ինչ, երբեմն ՍԴ որոշման բովանդակային մասն ավելի հետաքրքիր է լինում:

Իրավապաշտպանները նաեւ ասացին, որ ՍԴ այս որոշումից հետո ԱԺ-ն պետք է հստակեցում մտցնի օրենքներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031