Սլովենիայի Միրնա քաղաքում կայացած բադմինտոնի «Junior International» կարգի միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանը ներկայացնող Քնարիկ Մարգարյանը մինչեւ 15 տարեկան աղջիկների մենախաղերում «C» խմբում միմյանց հետեւից հաղթելով խորվաթ, հունգար եւ սլովակ մրցակիցներին՝ ենթախմբում գրավել է 1-ին տեղը: Այնուհետեւ, շնորհալի մարզուհին հաջողությամբ հաղթահարել է նաեւ 1/8 եւ քառորդ եզրափակիչ փուլերը: Սակայն արդեն կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել է ապագա հաղթող, Չեխիայի ներկայացուցիչ Բարա Հադաչկովային եւ արժանացել բրոնզե մեդալի:
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Քնարիկ Մարգարյանը մասնակցելու է նաեւ հոկտեմբերի 30-ին Սլովակիայի Տրենչին քաղաքում մեկնարկող նույն կարգի մեկ այլ մրցաշարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ