Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրավանքում բացվել է Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոն

Հոկտեմբեր 20,2015 13:01

Հայրավանք, Գեղարքունիք։ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում հիմնել է Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոն:

Նոր մասնագիտացված կենտրոնը համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին տրամադրելու է տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջության և անասնապահության հետ կապված հարցերում։

Կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ս.թ․ հոկտեմբերի 20-ին։ Բացման արարողությանը մասնակցել են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD հիմնադրամից և Հայրավանք համայնքից:

Նոր կենտրոնը գյուղատնտեսական բիզնեսի առաջավոր մեթոդների զարգացման և տարածման համար տարածաշրջանային հանգույց է լինելու։ Այն զարգացնելու է տեղացի ֆերմերների հմտությունները և լավագույն փորձն է փոխանցելու բոլոր նրանց, ովքեր գյուղատնտեսական և անասնաբուժական, ինչպես նաև անասնաբուծական և անասնապահական ծառայություններ են տրամադրում: Կենտրոնը նպաստելու է նոր շուկայական կապերի զարգացմանը և աջակցելու է տարածաշրջանի ֆերմերներին ֆինանսական ծառայությունների հասանելիության գործում:

Կենտրոնում հայ և օտարերկրյա մասնագետների կողմից անցկացվելու են աշխատաժողովներ և վերապատրաստման դասընթացներ: Նախատեսվում է, որ այն կսպասարկի Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2,000-ից ավելի ֆերմերներին։

Այս կենտրոնն առաջինն է, որ հիմնվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» (DPESSA) ծրագրի ներքո։ Գեղարքունիքի մարզում երկրորդ կենտրոնի բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ` Վարդենիս համայնքում։

ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (CARD)

«Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագիր (DPESSA)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031