Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու լավատես դարձան միջազգային կառույցները. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 20,2015 13:06

Միջազգային ֆինանսական հաստատությունները սկսել են աստիճանաբար խոստովանել, որ սխալվել են տարեսկզբին Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականներում։ Թեեւ անուղղակիորեն, բայց այդ մասին հայտարարեց նախ Արժույթի միջազգային հիմնադրամը, ապա նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը։

Հերթը, ըստ էության, Համաշխարհային բանկինն է, որն առայժմ լռում է։ Չնայած հայտարարվել էր, որ նոր կանխատեսումները կներկայացվեն սեպտեմբերին, այնուհանդերձ ՀԲ-ն առայժմ չի շտապում հրապարակել իր նոր գնահատականները։

Մինչդեռ մինչեւ տարեվերջ մնացել է քիչ ժամանակ, եւ տնտեսական աճի պատկերը հիմնականում արդեն ուրվագծվում է։ Նոր եւ կտրուկ ցնցումներ չեն սպասվում։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական աճը տարեվերջին կլինի 3-4 տոկոսի միջակայքում։

Իհարկե, միջազգային կազմակերպությունների վերանայված կանխատեսումները մի փոքր ավելի համեստ են, քան մինչեւ այժմ արձանագրված փաստացի ցուցանիշները։ Դա նշանակում է, որ նրանք շարունակում են զգուշավորություն ցուցաբերել։ Թեպետ ակնկալվում է, որ չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը ավելի վատ չի լինի, քան մինչեւ այժմ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031