Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է`2016 թվականի բյուջեն չկատարենք». տնտեսագետ

Հոկտեմբեր 20,2015 12:41

2015 թվականը Հայաստանի տնտեսության համար դժվար տարի էր: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Պարոն Բոստանջյանը չի շտապում 2015 թվականը գնահատել ցանկալի թվերով ու պայմանավորում է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

«Աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումներն, ըստ էության ունեցան էական ազդեցություն Հայաստանի վրա: Աշխարհաքաղաքական դիրքով գտնվում ենք բարդ տարածաշրջանում, դրան գումարած նաև այն, որ երկիրը հարուստ չէ ստրատեգիական ռեսուրսներով»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով, 2016 թվականի բյուջեն հնարավոր է՝ չկատարվի. «8,6 միլիարդ դրամի չափով ավելի զուսպ պլանավորում ունենք, սա կառավարության կողմից ավելի զուսպ մոտեցում է: Մենք կունենանք դժվարություններ`ավելի մեծ եկամուտներ ունենալու դեպքում, բայց բոլոր դեպքերում ես հակված չեմ բացասական գույներով նկարագրելու այս ամենը: Իհարկե, կառավարման արդյունավետության տեսանկյունից դեռևս ունենք խոցելիություն, բայց պետք է հաշվի առնել այն, որ կան արտաքին ազդակներով պայմանավորված բացասական զարգացումներ, որոնք Հայաստանին զրկում են ավելի ճակատային զարգացումից»:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ շարունակվող քննադատություններին՝ պարոն Բոստանջյանը նկատեց, որ ԵՏՄ-ն որպես այդպիսին դեռևս չի գործում. «Քաղաքական ճնշումների պայմաններում մենք հայտնվեցին ԵՏՄ-ում, բայց ԵՄ-ը հասկացավ, որ դրան բացասական նայել պետք չէ: Եվրոպական տարբեր կազմակերպություններից գալիս են մեսիջներ, որ մենք կարող ենք հարաբերություններ ունենալ նաև նրանց հետ… Եվ մենք իրավունք չունենք ասել՝ ԵՏՄ-ի հետ մեր հարաբերությունները առ ոչինչ են: Այդուհանդերձ, ԵՏՄ-ն 170 միլիոնանոց շուկա է և իրացման առումով լավ շուկա է: Ցանկացած տնտեսվարողի համար շուկա մտնելը սարսափելի դժվար է: Այսինքն՝ հաջողություններ գրանցելու համար ունենք մեծ հնարավորություններ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031