ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. ԲՀԿ խմբակցություն
-«Այո»-ի քարոզչական դաշտում լռություն չկա, «այո»-ի քարոզիչները ոտուձեռ չեն ընկել, իրենց պատեպատ չեն տալիս: Պարզապես այս դաշտում գիտակցում են, որ պետք է շարժվել ծրագրված: Նաեւ այն կարծիքին չեմ, որ «ոչ»-ի դաշտում ակտիվություն է: Նրանք կարող են աղաղակել, ինչ-որ բանի շուրջ խոսել, սակայն դա քարոզչական ակտիվության մասին չի փաստում:
Մենք վտանգներ չենք տեսնում, եւ ես այն կարծիքին եմ, որ հանգիստ, հանդարտ պետք է իրականացնենք մեր քարոզարշավը` առանց հարայ-հրոցի, առանց աղաղակելու:
«Այո»-ի կողմնակիցների խնդիրն է բացատրել ժողովրդին, որ կառավարման մոդելի փոփոխությունը, քաղաքական որոշումների ընդունման ժողովրդավարացումը, կենտրոնացված իշխանության ապակենտրոնացումը փոփոխություններ են, որոնք իրենց դրական արդյունքները կունենան:
Կարդացեք նաև
– «Ոչ»-ականները հանրաքվեն դիտարկում են հարմար առիթ իշխանափոխության համար։
-Ո՞վ ասաց, որ «ոչ»-ի ճակատը իշխանափոխության հարց է դրել: Եթե ցանկացած ոք փողոցում կարող է հայտարարել իշխանափոխության մասին, դա նշանակում է նման հայտ ներկայացնե՞լ: Ես ասել եմ, որ փետրվարյան դեպքերից հետո Հայաստանում իշխանափոխության հայտ ներկայացնող ուժ չկա, որովհետեւ դրա համար օբյեկտիվ նախադրյալներ չկան:
Հայաստանում իշխանափոխության քաղաքական հայտ չկա, իսկ իշխանափոխության միակ ճանապարհը սահմանադրական բարեփոխումների ընդունումն է, որը կնպաստի օրինական ընտրություններով իշխանափոխության իրականացմանը: Հայաստանում փողոցից իշխանության չեն գալիս:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում